Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուցարարներին ցրել են, որ Պուտինը ծաղիկներ դնի զոհված երեխաների հիշատակին

14:05, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
Ցուցարարներին ցրել են, որ Պուտինը ծաղիկներ դնի զոհված երեխաների հիշատակին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնել էր Կեմերովո՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Հիշեցնենք, որ այստեղ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 64 մարդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 150-ից ավելի, որոնց մեծ մասը՝ երեխաներ: Համացանցի ռուսական տիրույթում չեն դադարում քննադատություններն ու մեղադրանքներն, իսկ Կեմերովոյի փողոցներում մարդիկ դուրս են եկել ինքնաբուխ հանրահավաքի: Սակայն Պուտինն այդպես էլ չի ներկայացել հանրահավաքի մասնակիցներին, ավելին, այն հրապարակը, որտեղ մարդիկ ծաղիկներ ու նվերներ են բերում զոհված երեխաների հիշատակին, ոստիկանների ջանքերով մաքրվել է ցուցարարներից:

Կեմերովոյի բնակիչ Իննա Դմիտրևան գրել է. «Մենք հրապարակում ենք, նայեք, նախագահն է եկել Կեմերովո, կարճ ժամանակով: Ցրեցին բոլորիս, որ չխանգարենք ծաղիկները հանդիսավոր դնելու արարողությանը: Ու վերջ, թռավ…»:

Պուտինը Կեմերովոյում մասնակցել է նաև հրդեհի հետևանքները վերացնելու վերաբերյալ քննարկմանը, այցելել վիրավորներին ընդունած հիվանդանոց: Նա կոչ է արել չշտապել «մեղավորներ փնտրելիս», իսկ քաղաքապետին հանդիմանել է. «Ինչպե՞ս եք նման որոշումներ ընդունել այդ շենքի վերաբերյալ»:

5878 | 0
Facebook