Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ է գազն այդքան թանկ հասնում սպառողին». Մարուքյանը՝ նախարարին

15:25, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
«Ինչո՞ւ է գազն այդքան թանկ հասնում սպառողին». Մարուքյանը՝ նախարարին

«Մենք անընդհատ քննարկում ենք գազի այլընտրանքների թեման: Օրինակ, որ Իրանից կարող ենք ունենալ էժան գազ, ուղղակի դրա համար չկա քաղաքական կամք, բանակցողներ, իշխանություն, որն այլընտրանքային աղբյուր կներգրավի:

Գազը հասնում է Հայաստան մոտ 150 դոլարով, սպառողին՝ մոտ 290 դոլարով: 6 տարի պատգամավոր եմ, էս հարցը քննարկվում է ու չեմ լսել հոդաբաշխ պատասխան, թե ինչո՞ւ է գազը սպառողին այդքան թանկ հասնում»,- դիմելով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ հարցրեց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ քննարկվում է «Ելք»-ի հարցապնդումը՝ կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեության վերաբերյալ:

«Չգիտեմ՝ ինչ թվեր հնչեցրիք: Մեր բոլոր սակագները սահմանվում են հանձնաժողովի կողմից բաց, թափանցիկ գործիքակազմով ու տրվում է ժամանակահատված՝ հանրության հետ սակագները քննարկելու համար: Ծախսային հոդվածները հրապարակված են, ո՞րն եք համարում ուռճացված. մինչև վերջին լուման պատրաստ եմ քննարկել ու ներկայացնել տեղեկատվություն»,- արձագանքեց նախարարը:

«Այո, խնդրում ենք ամեն լումայի վերաբերյալ տեղեկանք տալ»,- ասաց պատգամավորը:

4491 | 0
Facebook