Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան խոստացել է պատասխանել Լոնդոնին՝ «թշնամական նոր քայլերի դեպքում»

13:30, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Մոսկվան խոստացել է պատասխանել Լոնդոնին՝ «թշնամական նոր քայլերի դեպքում»

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ճապոնացի գործընկեր Թարո Քոնոյի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան գիտակցաբար ձեռնամուխ է եղել ռուս-բրիտանական հարաբերությունների խաթարմանը:

«Կասկած չկա, որ բրիտանական ներկայիս ղեկավարությունը գիտակցաբար խաթարում է ռուս-բրիտանական հարաբերությունները»,- ТАСС-ը մեջբերում է Լավրովի խոսքը:

Նա նաև հույս է հայտնել, որ Տոկիոն կօգնի լուծել 2 հարց.

«Հուսով ենք, որ ճապոնացի մեր գործընկերները Մեծ Բրիտանիայի հետ հետագա շփումների ժամանակ կփորձեն լուծել առնվազն 2 հարց. որտե՞ղ են այժմ պարոն Սկրիպալն ու նրա դուստրը, և երկրորդ՝ ինչո՞ւ են ամիսներ պահանջվում հետաքննության համար, այն դեպքում, երբ բրիտանական կառավարության վճիռն արդեն կայացվել է»:

Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան կպատասխանի Լոնդոնի թշնամական նոր գործողություններին՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքների վրա:

Մարտի 4-ին Մեծ Բրիտանիայում նախկին ռուս լրտես 66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստրը՝ Յուլիան և ևս 10 մարդ թունավորվել էին նյարդապարալիտիկ նյութով: Սկրիպալն ու նրա դուստրը կոմայի մեջ են:

5514 | 0
Facebook