ՌԴ Վորոնեժի մարզում հայկական համարանիշներով ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը:
Այս մասին РИА Новости-ին ասել է Պավլովսկի շրջանի հերթապահ-դիսպետչերական ծառայության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բախվել էին «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշի ավտոբուսը և մի բեռնատար: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 2, վիրավորվել 8 մարդ: