Ֆրանսիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դատական աղբյուրներին:
Աղբյուրների հաղորդմամբ՝ նրան ձերբակալել են 2007թ. ընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործի շրջանակներում:
Նշվում է, որ շուտով նրան կհարցաքննեն:
Le Monde-ի տեղեկություններով՝ հետաքննությունը կապ ունի ենթադրյալ լիբիական ֆինանսավորման հետ:
Քրեական գործը բացվել էր 2012թ., ավելի ուշ այն փակվել էր, որից հետո վերսկսվել՝ 2017թ.: Հունվարի սկզբին այդ գործի շրջանակներում ձերբակալել էին գործարար Ալեքսանդր Ջուհրիին: