Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես որ իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս». Իգիթյանը՝ Փոստանջյանին

12:40, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Ես որ իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս». Իգիթյանը՝ Փոստանջյանին

«Հայտնվել են հիվանդ երևակայությամբ չարորակ քաղաքական թզուկներ: Տիկինը երկու անգամ ԱԺ պատգամավոր է եղել ու այդ երկու ժամկետի ընթացքում մեզանից ստացել է 120 հազար դոլար՝ որպես աշխատավարձ: Ուզում եմ հասկանալ՝ դիմացն ի՞նչ ա ստացել երկիրը, ժողովուրդը»,- դիմելով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությանն ու նրա առաջնորդ Զարուհի Փոստանջյանին՝ հայտարարեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը:

«Մի օր մեզ դատի ա տալիս, մի օր «Նուբարաշեն» կնստացնեմ... Ես կենսագրություն ունեմ, ամբողջ կյանքս երկրին եմ ծառայել, դեռ ոչինչ չարած՝ էդ մեծամտությունը որտեղի՞ց, դու ո՞վ ես: Ես որ իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»,- շարունակեց Իգիթյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Իգիթյանը քննադատության թիրախում էր հայտնվել նախորդ տարի, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի ելույթին արձագանքելով՝ նրան բոզ էր անվանել:

Տեղեկացնենք, որ «Երկիր ծիրանի»-ն առաջարկում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանակոչել Վուդրո Վիլսոնի անվամբ:

8415 | 6
Facebook