Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լցոնումներ, հարձակում դիտորդների վրա և այլն. համացանցը ողողվում է ՌԴ նախագահական ընտրություններին տեղի ունեցած կեղծարարություններով

23:10, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Լցոնումներ, հարձակում դիտորդների վրա և այլն. համացանցը ողողվում է ՌԴ նախագահական ընտրություններին տեղի ունեցած կեղծարարություններով

Այսօր ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները տեղի են ունեցել լցոնումների և այլ խախտումների բազմաթիվ դեպքերով, ինչի մասին վկայում են համացանցում հրապարակված նյութերը:
     Օրինակ, Իրկուտսկի ընտրատեղամասերից մեկում դիտորդը նկատել է, թե ինչպես է ընտրողը քվեատուփ նետում մի տրցակ քվեաթերիկ, ապա օպերատորին ասել, թե դա նկարահանել պետք չի ու ջարդել է հեռախոսը:

Սախայի Հանրապետության Դեպուտատսկի ավանում ևս նմանատիպ դեպք է արձանագրվել: Մախաչկալայում №1072 ընտրատեղամասում տղամարդը հարձակվել է դիտորդի վրա, քանի որ վերջինը հրաժարվել է անջատել տեսախցիկը: Նույն քաղաքում էլեկտրոնային քվեատուփ են նետել մի քանի քվեաթերթիկներ:
6178 | 3
Facebook