Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում և Օդեսայում ոստիկանությունն շրջափակել է ՌԴ հյուպատոսություններն՝ ընտրություններին մասնակցելը խոչընդոտելու նպատակով

14:25, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Կիևում և Օդեսայում ոստիկանությունն շրջափակել է ՌԴ հյուպատոսություններն՝ ընտրություններին մասնակցելը խոչընդոտելու նպատակով

Կիևում և Օդեսայում ոստիկաններն արգելափակել են ՌԴ հյուպատոսությունները, որտեղ բաց են ՌԴ նախագահի ընտրություններին քվեարկելու համար նախատեսված ընտրատեղամասերը:

Օդեսայում փակ է Գագրինսկոե փողոցը, որտեղ տեղակայված է Ռուսաստանի դեսպանատունը: Փողոցի սկզբնամասում և վերջնամասում ճանապարհային արգելափակոցներ են տեղադրված: Շրջափակվել են նաև Կիևում դեպի ՌԴ դեսպանատուն տանող փողոցները:

Կիևում ՌԴ դեսպանատան դիմաց մետաղական պարիսպներ են դրվել:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ դեսպանատուն կարող են ներթափանցել միայն դիվանագիտական անձնագիր ունեցող ռուսաստանցիները:

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ մարտի 18-ին ոստիկանությունը չի թույլատրի ռուսաստանցիներին քվեարկել Կիևում, Խարկովում, Օդեսայում և Լվովում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում:

5528 | 1
Facebook