Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիական ազատ բանակը» հայտարարել է, որ մտել է սիրիական Աֆրին քաղաք և գրավել դրա մեծ մասը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հայտնի է նաև, որ Աֆրին ներխուժած ուժերը ներկա դրությամբ նվաճել են քաղաքի հյուսիսային, արևելյան ու արևմտյան հատվածները՝ ոչնչացնելով ինքնապաշտպանվող քրդական ուժերը: Առաջիկայում «Սիրիական ազատ բանակն» ու թուրքական ուժերը մտադիր են գրոհ կազմակերպել և գրավել քաղաքի կենտրոնական հատվածը:
Նշենք, որ հունվարի 20-ին Թուրքիան հայտարերեց, որ սկսում է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի նպատակն է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ձևավորված քրդական ինքնապաշտպանական ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական: