Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում նախագահական ընտրություններ են

09:05, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Ռուսաստանում նախագահական ընտրություններ են

Այսօր՝ մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահական ընտրություններ են անցկացվում: Ընտրությունները կանցկացվեն ավելի քան 97,3 հազար ընտրատեղամասերում Ռուսաստանի տարածքում և 401 ընտրատեղամասերում՝ արտասահմանում:

ՌԴ նախագահի պաշտոնի հավակնորդ թեկնածուները 8-ն են՝

Սերգեյ Բաբուրին («Ռուսական համազգային միություն կուսակցություն»),

Պավել Գրուդինին («Կոմունիստական կուսակցություն»),

Վլադիմիր Ժիրինովսկի («Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»),

Վլադիմիր Պուտին (ինքնաառաջադրում),

Քսենիա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն»),

Մաքսիմ Սուրայկին («Ռուսաստանի կոմունիստներ»),

Բորիս Տիտով («Աճի կուսակցություն»),

Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո»):

Քվեարկության արդյունքները կհրապարակվեն 2018թ. մարտի 29-ից ոչ ուշ: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ը:

4485 | 8
Facebook