Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժիրայր Սեֆիլյանին դասագրքերից հանելը պոռնկություն է». Դավիթ Սանասարյան

12:30, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
«Ժիրայր Սեֆիլյանին դասագրքերից հանելը պոռնկություն է». Դավիթ Սանասարյան

«Խոսք եմ տալիս, որ իշխանափոխությունից հետո Սերժի անունը չի հանվելու, այլ կարմիր տառերով գրվելու է՝ ընտրագող, Մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի համապատասխանատու, երկիրը թալանող, երկրի վարկանիշը գցող հանցագործ։

Անասուններ, ախր մարդը կարևոր դերակատարում է ունեցել Արցախյան պատերազմին, ո՞նց կարելի է էդքան փոքրոգի ու ճղճիմ լինել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք՝ երեկ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարել էր, որ իշխանությունն ամեն կերպ փորձել է ջնջել Սեֆիլյանի անունն Արցախյան պատերազմի պատմության էջերից․ «Մի ժամանակ Սեֆիլյանի անունը գրված էր դպրոցական գրքերում՝ որպես հերոս։ Վերջին երկու տարին հանվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով։ Ինչո՞ւ։ Որովհետև Սեֆիլյանն անցանկալի անձ է իշխանության համար, նա չի ենթարկվում իշխանության խաղի կանոններին»,- ասել էր նա:

6632 | 7
Facebook