Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նյութը, որով թունավորել էին Սկրիպալին, Մոսկվայում գցել են նրա դստեր ճամպրուկի մեջ». բրիտանական հատուկ ծառայություններ

11:35, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
«Նյութը, որով թունավորել էին Սկրիպալին, Մոսկվայում գցել են նրա դստեր ճամպրուկի մեջ». բրիտանական հատուկ ծառայություններ

Բրիտանական հատուկ ծառայությունները դիտարկում են այն վարկածը, համաձայն որի՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար նախատեսված նյարդապարալիտիկ նյութը Մոսկվայում մինչ Լոնդոն մեկնելը գցել են նրա դստեր՝ Յուլիայի ճամպրուկի մեջ, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Քննությունը կարծում է, որ թունավոր նյութը կարող էր ներծծված լինել Սկրիպալի դստեր հագուստի, կոսմետիկայի կամ նվերի վրա, որն ավելի ուշ բացվել է Սոլսբերիում նախկին հետախույզի տանը:

Պարբերականը նշում է, որ բրիտանացի իրավապահները վստահ են, որ չարագործները կարողացել են հեշտորեն ներթափանցել Մոսկվայում Յուլիա Սկրիպալի բնակարան, որպեսզի նյութը գցեն նրա ճամպրուկի մեջ: Այդպիսով, Սկրիպալի դուստերը՝ անտեղյակ լինելով, այդ նյութը տեղափոխել է Մեծ Բրիտանիա:

Լոնդոնը կատարվածի համար մեղադրում է Ռուսաստանին՝ հայտարարելով, որ այդ նյութն արտադրվել է ԽՍՀՄ-ում: Ռուսական կողմը հերքում է հանցանքին իր ներգրավվածությունը:

11522 | 3
Facebook