Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զախարովան Լոնդոնի գործողություններն անվանել է «տեղեկատվական և քաղաքական շոու», Ռուսաստանի դեմ ներկայացված մեղադրանքները՝ «բացարձակ խելացնոր»

13:30, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
Զախարովան Լոնդոնի գործողություններն անվանել է «տեղեկատվական և քաղաքական շոու», Ռուսաստանի դեմ ներկայացված մեղադրանքները՝ «բացարձակ խելացնոր»

Ռուսաստանը 4 նոտա է հղել Մեծ Բրիտանիա՝ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի գործով, РИА Новости-ի փոխանցմամբ` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս կերպ Ռուսաստանը հույս ուներ սկսել ակտիվ քաղաքական երկխոսություն պաշտոնական Լոնդոնի հետ, սակայն բոլոր հարցումներին անիմաստ պատասխաններ են ստացվել»,- ընդգծել է Զախարովան:

Ըստ նրա՝ Միացյալ Թագավորությունը, որպես քիմիական զենքի և ՔԶԱԿ արգելքի մասին կոնվենցիայի անդամ, հրաժարվել է Ռուսաստանի հետ իր պարտավորությունների կատարման համագործակցությունից:

Զախարովան Լոնդոնի գործողություններն անվանել է «տեղեկատվական և քաղաքական շոու» ​​և Ռուսաստանի դեմ ներկայացված մեղադրանքները՝ «բացարձակ խելացնոր»: Նա նշել է, որ Մոսկվայի արձագանքի միջոցները գտնվում են զարգացման փուլում, որոնք ընդունվելու են մոտ ապագայում:

5370 | 0
Facebook