Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ապրիլի 3-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում

12:20, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
«Քաղաքացիական պայմանագիր»-ն ապրիլի 3-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում

«Քաղաքացիական պայմանագիր»-ն իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ ս.թ. ապրիլի 3-ին ժ.18.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-ին Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

Նշենք, որ «Ելք» դաշինքում այս պահին կոնսենսուս չկա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի շուրջ. քննարկումները շարունակվում են: Դաշինքից միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունն է ցանկանում փողոցային պայքար սկսել: Նիկոլ Փաշինյանը, ով կուսակցության ղեկավար անդամներից է, կարծում է, որ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կարելի է կանխել միայն ժողովրդի ճնշման ներքո:

3542 | 0
Facebook