Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում 22-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

14:15, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Արագածոտնի մարզում 22-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ժամը 20։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լեռնիկ Ձվակիրյանի վարած Mercedes մակնիշի 45 ԼD 500 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողային հատվածին։ Բախումից հետո վրաերթի է ենթարկել ավտոմեքենայից դուրս եկած Լ. Ձվակիրյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

3214 | 0
Facebook