Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկիր ծիրանի»-ն ընդվզման քարոզարշավ իրականացրեց Եղեգնաձոր քաղաքում

13:45, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
«Երկիր ծիրանի»-ն ընդվզման քարոզարշավ իրականացրեց Եղեգնաձոր քաղաքում

Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, համահայկական մեծ ընդվզման շրջանակներում այցելել են Սյունիքի մարզ: «Ընդվզի՛ր» գրությամբ պաստառով կուսակցության անդամաները եղել են Եղեգնաձոր քաղաքում, իսկ Կապանում նախատեսվում է երթ անցկացնել:

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հորդորել է եղեգնաձորցիներին միանալ համահայկական ընդվզմանը՝ «Եղեգնաձոր ոտքի՛», «Եղեգնաձոր պատրաստվիր ընդվզման», «Եղեգնաձոր ընդվզի՛ր» կոչերով:

«Երկիր ծիրանի»-ն ընդվզման քարոզարշավ իրականացրեց Եղեգնաձոր քաղաքում
«Երկիր ծիրանի»-ն ընդվզման քարոզարշավ իրականացրեց Եղեգնաձոր քաղաքում

Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշել է, որ Սերժ Սարգսյանի առջև դրված խնդիրը՝ վարչապետության անցնելը, կարող են խափանել, եթե հասարակությունը դուրս գա, «հեղեղի» Հայաստանի փողոցները և ընդվզի:

«Երկիր ծիրանի»-ն շարունակում է քարոզարշավը:

3774 | 0
Facebook