Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնը շրջափակված է, թուրքական զինված ուժերը կարող են մտնել քաղաք ցանկացած պահի:
«Մեր նպատակն Աֆրինն է...3171 զինյալ է ոչնչացվել: Աֆրինի կենտրոնը շրջափակված է: Մեր զորքերը կարող են մտնել կենտրոն ցանկացած պահի»,- Haberturk-ի հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն, իր հերթին, հայտարարել էր, որ Աֆրինի ռազմական գործողությունները կավարտվեն մինչև մայիս: