Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արծաթյա հնօրյա, նրբաճաշակ ու գեղեցիկ գոտիներ, ապարանջաններ, քունքազարդեր և այլն. Համլետ Հովսեփյանի եզակի հավաքածուն

15:50, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Արծաթյա հնօրյա, նրբաճաշակ ու գեղեցիկ գոտիներ, ապարանջաններ, քունքազարդեր և այլն. Համլետ Հովսեփյանի եզակի հավաքածուն

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գործող «Հայորդի երիտասարդաց միություն» ՀԿ համահիմնադիրներից Համլետ Հովսեփյանն, ով բազմիցս շրջագայել է Արևմտյան ուԿիլիկյան Հայաստանների, նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի հայ մշակույթի նմուշների յուրահատուկ հավաքածու: Նրա մետաղադրամների հազվագյուտ հավաքածուն MAMUL.am-ը ներկայացրել էր ավելի վաղ, իսկ այժմ մեր թղթակցի հետ զրույցում նա ցուցադրել է իր զարդերի հավաքածուն: «Անտիկ իրերի աճուրդով զբաղվող կայքերից մեկում հայկական դրամներ էի որոնում։ Պատահաբար աչքովս մի կանացի գոտի ընկավ։ Վերնագրում այն ներկայացված էր որպես օսմանական, արաբական կամ պարսկական։ Չնայած վերնագրին՝ ինչ-որ ներքին ուժ ինձ ասում էր, որ դա հայկական է։ Որոշեցի գնել այն և չսխալվեցի։ Ներքին ձայնս չէր սխալվել։ Գոտին ստանալուն պես, ետնամասում հայտնաբերեցի վարպետի կողմից թողված անվան և ազգանվան երկու հայերեն տառերը՝ Ե.Մ., հավանաբար՝ Ենոք Մարտիրոսով։
     Ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ XIX դարի վերջում Վանում պատրաստված Վասպուրականի արծաթյա կանացի գոտի է՝ 328 գրամ քաշով, 75սմ երկարությամբ, 900 հարգի։

Վասպուրականի արծաթյա կանացի գոտի
Վասպուրականի արծաթյա կանացի գոտի
Վասպուրականի արծաթյա կանացի գոտի
Վասպուրականի արծաթյա կանացի գոտի
Վասպուրականի արծաթյա կանացի գոտի
Վասպուրականի արծաթյա կանացի գոտի

Այդ օրվանից սկսվեց հետաքրքրությունս օսմանյան ժամանակաշրջանում (հիմնականում 19-20-րդ դարերի) հայ արծաթագործ վարպետների ասեղնագործ աշխատանքների հանդեպ մեծացավ:
     Հաջորդը եղան նախորդին իրենց գեղեցկությամբ չզիջող,
     վանեցի հայտնի արծաթագործ Գրիգոր Շալջյանի (Գ.Շ) կողմից պատրաստված Վասպուրականի արծաթյա գոտին և զույգ ապարանջանները:

Վասպուրականի արծաթյա գոտի
Վասպուրականի արծաթյա գոտի
Վասպուրականի արծաթյա գոտի
Վասպուրականի արծաթյա գոտի
Վասպուրականի արծաթյա ապարանջան
Վասպուրականի արծաթյա ապարանջան
Վասպուրականի արծաթյա ապարանջան
Վասպուրականի արծաթյա ապարանջան

Շատ գեղեցիկ աշխատանք է նաև 19-րդ դարի վերջում պատրաստված այս՝ նշանի մատանու արծաթյա տուփը։
     Ըստ ավանդույթի՝ ապագա փեսայի ընտանիքի քահանան փեսայի ձեռքից վերցնում է արծաթե տուփի մեջ դրված ու մետաքսե թաշկինակով փաթաթված նշանդրեքի մատանին և տանում տվյալ շրջանի հոգևորականների առաջնորդ եպիսկոպոսին: Վերջինս, մատանին օրհնելով, այն տալիս է ապագա հարսի ընտանեկան քահանային, ով էլ տուփը տանում է ու հանձնում աղջկա ընտանիքին:

Նշանի մատանու արծաթյա տուփ
Նշանի մատանու արծաթյա տուփ

Օսմանյան կայսրության արծաթագործության գլխավոր կենտրոններից էին Վանը, Կարինը, Սեբաստիան։
     Վանում պատրաստված շատ գեղեցիկ նմուշներ հասել են մեզ։
     Ագաթե քարերով պատրաստված այս գեղեցիկ արծաթյա վզնոցը ևս Վանի աշխատանք է։ Ինչպես Վանա կատուն, Վանա տառեխը նույնպես հանդիսանում էր վանեցիների հպարտությունը։ Վասպուրականում հյուսված շատ երգերում է հիշատակվում նրա մասին։ Եվ պատահական չէ, որ վանեցի արծաթագործները նույնպես իրենց պատրաստած զարդերի և այլ կենցաղային իրերի վրա պատկերում էին վանա տառեխը։

Ագաթե քարերով պատրաստված արծաթյա վզնոց
Ագաթե քարերով պատրաստված արծաթյա վզնոց
Ագաթե քարերով պատրաստված արծաթյա վզնոց
Ագաթե քարերով պատրաստված արծաթյա վզնոց
Ագաթե քարերով պատրաստված արծաթյա վզնոց
Ագաթե քարերով պատրաստված արծաթյա վզնոց

Արծաթյա թելերով հյուսված աշխատանքները ևս բնորոշ էին վանեցի արծաթագործներին:

Արծաթյա թելերով հյուսված աշխատանքներ
Արծաթյա թելերով հյուսված աշխատանքներ

Հավանաբար, Վանի աշխատանքներ են նաև այս գեղեցիկ վզնոց/ճակատնոցները:

Վզնոց/ճակատնոցներ
Վզնոց/ճակատնոցներ
Վզնոց/ճակատնոցներ
Վզնոց/ճակատնոցներ
Վզնոց/ճակատնոցներ
Վզնոց/ճակատնոցներ

Հավաքածուիցս կցանկանայի առանձնացնել 19-րդ դարի վերջում, Տրապիզոնում հայ վարպետի կողմից պատրաստված այս արծաթյա ապարանջանը
     19-20-րդ դարասկզբին Տրապիզոնում արված լուսանկարներից պարզ է դառնում, որ տեղացի հայ կանանց սիրելի զարդերից մեկն էր։ Մեզ հասած գրեթե բոլոր լուսանկարներում հայ կանայք կրում են նմանատիպ ապարանջան։ Փոքր մասնիկներով և գնդիկավոր շարվածքներով պատրաստված արծաթյա իրերը բնորոշ էին Սեբաստիո արծաթագործությանը։ Հավանաբար այս ապարանջանները նույնպես սեբաստացի հայ վարպետների ձեռքի աշխատանքն է:

Ապարանջաններ
Ապարանջաններ
Ապարանջաններ
Ապարանջաններ
Ապարանջաններ
Ապարանջաններ

Կարնո աշխատանքներից կցանկանայի առանձնացնել այս գեղեցիկ կանացի գոտին և երկու ապարանջանները։ Նույնանման գոտի և ապարանաջաններ պահվում են ՀՀ պատմության թանգարանում:

Ապարանջաններ
Ապարանջաններ
Ապարանջաններ
Ապարանջաններ
Ապարանջաններ
Ապարանջաններ

Հավաքածուիս մաս են կազմում նաև օսմանյան ժամանակաշրջանում պատրաստված այլ, ամենայն հավանականութամբ, հայկական արծաթյա զարդեր, որոնք կներկայացնեմ ստորև»։

20-րդ դարի սկզբում պատրաստված արծաթյա գեղեցիկ ապարանջան
20-րդ դարի սկզբում պատրաստված արծաթյա գեղեցիկ ապարանջան
19-րդ դարի սկզբում պատրաստված արծաթյա գեղեցիկ ապարանջան
19-րդ դարի սկզբում պատրաստված արծաթյա գեղեցիկ ապարանջան
19-րդ դարի սկզբում պատրաստված ականջօղեր
19-րդ դարի սկզբում պատրաստված ականջօղեր
19-րդ դարի սկզբում պատրաստված ականջօղեր
19-րդ դարի սկզբում պատրաստված ականջօղեր
19-րդ դարի սկզբում պատրաստված ականջօղեր
19-րդ դարի սկզբում պատրաստված ականջօղեր
19-րդ դարի սկզբում պատրաստված քունքազարդ
19-րդ դարի սկզբում պատրաստված քունքազարդ
19-րդ դարի սկզբում պատրաստված քունքազարդ
19-րդ դարի սկզբում պատրաստված քունքազարդ
Նույն ժամանակաշարջանի արծաթյա կրծքազարդ
Նույն ժամանակաշարջանի արծաթյա կրծքազարդ
Նույն ժամանակաշարջանի արծաթյա մատանի
Նույն ժամանակաշարջանի արծաթյա մատանի

29400 | 0
Facebook