Համացանցում քննարկվում է ՀՀ նախագահի հրամանագիրը՝ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գոռի Գրիգորյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- նշված է Սերժ Սարգսյանի հրամանագրում:
Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է տեղադրել Խորենացու «Ողբ»-ից՝ կցելով նախագահի հրամանագիրը:
«Դիանա Գրիգորյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Մովսես Խորենացին աշխատում է իր երկրորդ «Ողբ»-ի վրա»,- նմանաբովանդակ գրառում է կատարել նաև գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: