Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հայտնել է, թե երբ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

15:05, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Պուտինը հայտնել է, թե երբ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման մասին որոշումը կարող է ընդունվել միայն որպես պատասխան հարված: Այս մասին Վլադիմիր Սոլովյովի հեղինակային «Աշխարհակարգ 2018» ֆիլմի համար հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կիրառման մեր ծրագրերը, հուսով եմ, երբեք չեն իրականանա: Տեսականորեն այդ ծրագրերը պատասխան հարվածի տեսքով կլինեն»,- ասել է նա:

Պուտինը նշել է, որ միջուկային զենքի կիրառման մասին որոշումը կընդունվի միայն այն դեպքում, եթե ռուսական համակարգերը գրանցեն ոչ միայն հրթիռի մեկնարկը, այլ ցույց տան թռիչքի ճշգրիտ հետագիծն ու ՌԴ տարածքում ընկելու ժամանակահատվածը:

«Այո, մարդկության համար դա գլոբալ աղետ կլինի, աշխարհի համար ևս գլոբալ աղետ կլինի, սակայն որպես ՌԴ քաղաքացի, որպես ՌԴ նախագահ ցանկանում եմ հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ է պետք նման աշխարհը, եթե չլինի Ռուսաստանը»,- հավելել է Պուտինը:

6946 | 2
Facebook