Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Որոշել եմ հեռու մնալ ֆուտբոլից»․ Մահրեզ

12:15, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
«Որոշել եմ հեռու մնալ ֆուտբոլից»․ Մահրեզ

«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

«Բժիշկների հետ խորհրդատվությունից հետո որոշել եմ հեռու մնալ ֆուտբոլից։ Քանի որ ֆուտբոլիստի կարիերաս ավարտին է մոտենում մի քանի բառ ունեմ ասելու։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ բարության և աջակցության համար։ Դուք միշտ իմ սրտում եք»,- գրել է 27-ամյա Մահրեզը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ Մահրեզը «Լեսթեր»-ի կազմում 128 հանդիպում է անցկացրել՝ խփելով 30 գնդակ։ 2015/16 թվականին նա հռչակվել է Անգլիայի չեմպիոն։

8837 | 1
Facebook