Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են». դեղատոմսով դեղերի մասնակի կասեցման որոշումն ընդունվեց

18:00, երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ.
«Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են». դեղատոմսով դեղերի մասնակի կասեցման որոշումն ընդունվեց

Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը կառավարության նիստին խնդրեց հավանության արժանացրել օրակարգում ներառնված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» նախագիծը: «Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակն՝ առաջարկում ենք անցման ժամանակացույց. առավել ռիսկային հոգեմետ դեղերը և հակաբիոտիկները դրվել են մարտի 1-ից, հաջորդ փուլից՝ հունիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, և արդեն հոկտեմբերի 1-ից, պահանջը օրենսդրական ամբողջ ուժով կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա»,- նշեց Ս. Մարգարյանը: Արձագանքելով առողջապահության փոխնախարարին՝ վարչապետն ասաց. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք՝ արդեն ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են և դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա դա»:

Հիշեցնենք՝ որոշման նախագծում գրված է՝ «Կասեցնել ՀՀ կառավարության 2017-ի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի»:

7524 | 7
Facebook