Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է «Ֆիորենտինա»-ի 31-ամյա ավագը

15:50, կիրակի, 04 մարտի, 2018 թ.
Մահացել է «Ֆիորենտինա»-ի 31-ամյա ավագը

Իտալական «Ֆիորենտինա»-ի 31-ամյա ավագ Դավիդե Աստորին մահացել է այսօր՝ քնի մեջ։ Թիմն այս պահին գտնվում է Ուդինայում, որտեղ պետք է անցկացներ Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Ուդինեզե»-ի դեմ հանդիպումը։ Հանդիպումը չի կայանա։ Աստորիին մահացած են գտել հյուրանոցի իր համարում։

Նշենք, որ Աստորին «Միլան»-ի սան է։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Կալյարի»-ի և «Ռոմա»-ի կազմերում։ Պաշտպանը նաև 14 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում։

6419 | 1
Facebook