Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծեծի են ենթարկել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին

16:50, շաբաթ, 03 մարտի, 2018 թ.
Ծեծի են ենթարկել հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին

Լիբանանում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել «Թուֆենկյան հիմնադրամ»-ի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուտափոյթ ապաքինում կը մաղթեմ Tufenkian Foundation Թուֆենկյան հիմնադրամ-ի Հայաստանի գրասենեակի տնօրէն Raffi Doudaklian-ին, յուսալով, որ յանցագործները շուտով գտնուին եւ կրեն արժանի պատիժը:

Նշեմ, որ նոյն օրը, որ Րաֆֆին երբ խոշտանգման կ'ենթարկուէր, ՀՅԴ Եւրոպայի ՀայԴատ|ի գրասենեակը Թիւֆէնքեան հիմնադրամի եւ Ուաշինկթոնի մէջ գործող Armenian Legal Center for Justice & Human Rights-ի համակազմակերպութեամբ, միջազգային մասնագէտներու ներկայութեամբ՝ Արցախի հարցին շուրջ Եւրոպական խորհրդարանէն ներս եւ Պրիւքսէլի քաղաքական - դիւանագիտական շրջանակներու մօտ լսումներ կ'իրականացնէր...:

Զօրակցութիւնս Թիւֆէնքեանի հիմնադրամին եւ Րաֆֆիին ընտանիքին»:

Նշենք, որ Րաֆֆի Տուտագլեանը հայտնի է ՀՀ իշխանությունների, Սփյուռքի վերնախավի մասին քննադատական հայտարարություններով:

«Թուֆենկյան հիմնադրամի» տնօրեն Րաֆֆի Տուտագլեանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին. 2017թ.
5271 | 0
Facebook