Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սկանդալ՝ Գոռ Վարդանյանի անվան շուրջ․ ՀԱՈՒՖ-ն անվստահություն է հայտնում և հրաժարական պահանջում

00:15, ուրբաթ, 02 մարտի, 2018 թ.
Սկանդալ՝ Գոռ Վարդանյանի անվան շուրջ․ ՀԱՈՒՖ-ն անվստահություն է հայտնում և հրաժարական պահանջում

Րոպեներ առաջ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր անվստահությունը Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանին և պահանջել է վերջինիս հրաժարականը։
     «Վերջերս պարզ դարձավ, որ առանց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի՝ ՀԱՈՒՖ-ի համաձայնության, որպես իրավաբանական անձ է գրանցվել Երևան քաղաքի ուշուի ֆեդերացիան: Քաղաքային ֆեդերացիայի նախագահ է նշանակվել, նույնպես առանց հանրապետական ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու, Երևանի Շենգավիթ համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արայիկ Աբրահամյանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում ենք, որ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանի կողմից վերոգրյալ հարցերի վերաբերյալ կամայական մոտեցում և պարտադրանքի քաղաքականություն, ինչն ապացուցում է, որ Գ.Վարդանյանի՝ նման գործելակերպի միտումն է մարտարվեստների դաշտում առաջացնել պառակտում և ստեղծված իրավիճակը ծառայեցնել իր սեփական, նեղ և նենգ շահերին:

Վստահ ենք, որ Երևանի քաղաքապետը ցուցում չի տվել Գ.Վարդանյանին՝ դիտավորությամբ գործելու ի վնաս հանրապետական ֆեդերացիաների և ստեղծել իրավաբանական անձ հանդիսացող քաղաքային ֆեդերացիաներ, որոնք, ի սկզբանե, դատապարտված են դառնալու անվերահսկելի փուչիկներ, էլ ավելացնելով խառնաշփոթը մարտարվեստների դաշտում:

Ելնելով վերոշարադրվածից՝ ՀԱՈՒՖ-ը հայտարարում է իր անվստահությունը Գոռ Վարդանյանին՝ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԻՐ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, չի ճանաչում ք.Երևանի ուշուի ֆեդերացիան և արգելում է ՀԱՈՒՖ-ի բոլոր մարզիչներին ու մարզիկներին անխտիր՝ մասնակցել ուշուի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին: Արգելքը շրջանցող մարզիչները և մարզիկներն, անկախ իրենց դիրքից և վաստակից, անմիջապես կհեռացվեն ՀԱՈՒՖ-ի կազմից»,- նշված է հայտարարության մեջ։

34266 | 3
Facebook