Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Էդվարդ Նալբանդյանի ելույթը

10:20, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Էդվարդ Նալբանդյանի ելույթը

Երեկ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը։
     ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ.

«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։

3122 | 0
Facebook