Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ է կատարվում «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում. Արծվիկ Մինասյանն անդրադարձել է խնդրին

15:30, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Ի՞նչ է կատարվում «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում. Արծվիկ Մինասյանն անդրադարձել է խնդրին

Ֆեյսբուքյան օգտատեր Աղվան Ղուկասյանն իր էջում տեղադրել է Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքից լուսանկարներ և մակագրել՝ «Պղծին…»:

Լուսանկարներում երևում են, որ այնտեղ շինարարություն է իրականացվում:

Այսօր Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ահազանգին: Նա նշել է, որ ներկա պահին շինարարական աշխատանքները կասեցված են:

«Անկախ նրանից՝ դա կլինի զուտ փայտային գործողություն, թե այլ, կկասեցվի, մինչև հստակ չպարզվեն իրավական բոլոր հիմքերը»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Գառնու գյուղապետարանի ներկայացուցիչն այս շինարարության վերաբերյալ հայտնել է, որ «մասնավոր ընկերությունն ընդամենը փայտից տաղավարներ է տեղադրում, որոնք ցանկացած պահի ենթակա են քանդման»:

Ի՞նչ է կատարվում «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում. Արծվիկ Մինասյանն անդրադարձել է խնդրին
Ի՞նչ է կատարվում «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում. Արծվիկ Մինասյանն անդրադարձել է խնդրին
8666 | 0
Facebook