Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչ խուժանություն ուզում, անում են». «Աշտարակ կաթ»-ից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

11:40, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Ինչ խուժանություն ուզում, անում են». «Աշտարակ կաթ»-ից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց են: Նրանք հայտարարեցին, որ կազմակերպված հանցագործություն է տեղի ունեցել. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաբեությունը բացահայտվի»,- ասացին նրանք։

«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը նշեց, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն գումարներ է շորթում տնտեսվարողներից. ««Աշտարակ կաթ»-ը փորձում է գումար շորթել մանրածախ տնտեսվարողներից։ Առաքիչներին գումար է պարտք մնացել, առաքիչն իր պարտականությունը կատարել է, բայց աշխատավարձ չի ստացել»,- հայտարարեց նա: Ա. Աթոյանը հավելեց, որ իրենց ունեցած տեղեկություններով «Աշտարակ կաթից» տուժած մանրածախ սեփականատերերի թիվը 300-ի է հասնում և օր օրի տուժած ձեռներեցների թիվն ավելանում է:

«Մանրածախ առևտրականները երբեք պարտք չեն ունեցել ընկերությանը, սակայն, նրանց դատի են տվել առանց նախազգուշացման։ Վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են և գումար են պահանջում տնտեսվարողներից»,- ասաց ՀԿ նախագահը:

Տնտեսվարողները նշեցին, որ իրենց գործերը դատարանում են և պայքարելու են, որպեսզի իրենց խնդիրը դրական լուծում ստանա: Վերջինները հայտնեցին, որ այսօր հանդես են գալու հայտարարությամբ՝ իրենց հետագա քայլերի վերաբերյալ:

4461 | 0
Facebook