Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացառվում է, որ Ազատության հրապարակում անելիք ունենամ և չանեմ այդ անելիքը». Փաշինյան

11:00, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Բացառվում է, որ Ազատության հրապարակում անելիք ունենամ և չանեմ այդ անելիքը». Փաշինյան

«Ելք» դաշինքը վերջերս է երկու երթ արել ու երբեք չի ասել՝ փողոցային պայքարն իր գործիքակազմի մեջ չկա: Բացառվում է, որ Ազատության հրապարակում անելիք ունենամ և չանեմ այդ անելիքը: Ես միշտ այնտեղ եմ, խնդիրը հետևյալն է՝ է՞լ ովքեր են հրապարակում.... Երբ ՀՀ քաղաքացին ասում է՝ իմ ձայնը բա՞ն ա որոշելու, մենք սրա դեմ ենք պայքարելու և ուզում ենք հասնել նրան, որ քաղաքացին դուրս գա այս մտայնությունից, հասկանա ու արձանագրի, որ իր դիրքորոշումը վճռորոշ է: Ընտրությունների ժամանակ մարդկանց ասում էինք՝ բացառված է, որ ՀՀ որևէ քաղաքացու տված որևէ քվե չկարողանանք պահել: Ասել ենք՝ տվեք իշխանափոխության համար անհրաժեշտ ձայն ու կտանք այն ձեզ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ իրենց գործունեության հիմքում դրված է ժողովրդի կամարտահայտությունը: «Մեր քաղաքական կամքը պետք է լիազորվի ժողովրդի որոշմամբ...»: Հարցին՝ ապրիլին վարչապետի հարցը կարո՞ղ է հարթակ դառնալ, որ դուրս գաք պայքարի, ասաց. «Ես արդեն հայտարարել եմ իմ տեսակետն ու ասել, որ չեմ պատկերացնում թևերս ծալած հետևելիս՝ ոնց է Ս. Սարգսյանը հերթական անգամ վերարտադրվում: Իսկ թե ինչպիսին կլինի գործողությունը, դա կախված է բացառապես նրանից, թե ինձ նման ևս քանի՞ քաղաքացի կա, որ չի պատկերացնում իրեն թևերը ծալած հետևելիս: Եթե պարզվի, որ տասնյակ հազարավոր այդպիսի քաղաքացիներ կան, ես ինձ կհամարեմ նրանց կամքի իրագործողը»:

2816 | 0
Facebook