Քիչ առաջ դիմակավորված 2 անձ ներս է մտել Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մասնաճյուղ և այնտեղից հափշտակել մոտ 8 մլն դրամ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի175 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով: Բանկի աշխատակիցները նշում էին, որ դիմակավորվածները եղել են զինված: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: