Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը

13:20, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում, կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով, կընտրվի նոր Կառավարման խորհուրդ և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։ Առաջիկա համագումարով կամփոփվի Լուսավոր Հայաստան Կուսակցության գործունեության երկու տարվա արդյունքը։ Խորհրդի անդամները կներկայացնեն քաղաքական ձեռքբերումները և երկամյա ֆինանսական հաշվետվությունը, Լիբերալ -քաղաքական դպրոցի գործունեության ընթացքը և հնարավորությունները։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության և Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարներ Դավիթ Խաժակյանը և Քրիստ Մարուքյանը կամփոփեն ավագանիում իրենց աշխատանքը և գործունեության հեռանկարները։

Համագումարի ընթացքում ևս մեկ անգամ ամրագրվելու են կուսակցության արժեքները և տեսլականը։ Նախատեսվում է հռչակել Իրավունքի գերակայության մանիֆեստը։

Համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունից և այլ միջազգային կառույցներից։

Տեսանյութը՝ Ա1-ի
3588 | 0
Facebook