Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայում 17 մարդ սպանած անձը տառապում է աուտիզմով և դեռևս մեկ տարի առաջ էր խոստացել դպրոցի վրա հարձակում գործել

11:10, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
Ֆլորիդայում 17 մարդ սպանած անձը տառապում է աուտիզմով և դեռևս մեկ տարի առաջ էր խոստացել դպրոցի վրա հարձակում գործել

19-ամյա Նիք Քրուզի կողմից ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող Մարջորի Դուգլասի անվան ավագ դպրոցում իրագործված զանգվածային սպանությունն անսպասելի չէր նրա նախկին համադասարանցիների համար, գրում է Daily Mail-ը: Պարզվում է, որ տղան վաղուց էր ցանկանում հարձակում գործել դպրոցի վրա, որտեղից նրան հեռացրել էին: Մարդասպանի ծանոթներից մեկը՝ Բրենթ Բլեքը պատմել է, որ նա խոստացել էր հրաձգություն կազմակերպել դպրոցում դեռևս անցած տարի, երբ դեռ այնտեղ էր սովորում:

Բլեքը նշել է, որ մեկ տարի առաջ մեկ անգամ, երբ առավոտյան նրան վրդովված է տեսել, հարցրել է, թե ինչ է պատահել, և տղան ասել է.

«Չգիտեմ: Բայց երդվում եմ, որ մի օր կհարձակվեմ այս դպրոցի վրա»: Դրանից հետո Քրուզը մոտեցել է Բլեքին և ներողություն խնդրել ասածի համար, սակայն, ամենայն հավանականությամբ, ագրեսիվ մտքերն այդպես էլ դուրս չեն եկել նրա գլխից:

Նրա հարազատներից մեկի խոսքով՝ Նիքի մոտ էմոցիոնալ խանգարումներ են նկատվել: Մեկ այլ հարազատ, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ տղայի մոտ աուտիզմ են ախտորոշել:

Նրանց խոսքով՝ Նիքի մոտ հոգեկան խնդիրները խորացել են մոր մահից հետո, ով մահացել է նոյեմբերի 1-ին թոքաբորբից, իսկ ամուսինը՝ Ռոջերը, մահացել էր կնոջից առաջ սրտի կաթվածից: Կորուստը տղային դեպրեսիայի մեջ էր գցել:

9253 | 0
Facebook