Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշոտ Կարապետյանի դահուկների խնդիրը լուծվեց

13:55, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Աշոտ Կարապետյանի դահուկների խնդիրը լուծվեց

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող առանց դահուկների մնացած լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի գույքի խնդիրը լուծվեց։ Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

«Մեկ զույգ դահուկ և կոշիկ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կոմից: Հատուկ շնորհակալություն եղբորս՝ Մոսկվայից տեղափոխումն ապահվելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանը՝ աջակցության համար»,- նշել է նա՝ հրապարակելով մարզագույքի լուսանկարը։

Աշոտ Կարապետյանի նոր մարզագույքը
Աշոտ Կարապետյանի նոր մարզագույքը
Աշոտ Կարապետյանը՝ նոր մարզագույքով
Աշոտ Կարապետյանը՝ նոր մարզագույքով
5989 | 0
Facebook