Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար է վճարել

13:30, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար է վճարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել է, որ մեկ անգամ 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին: Այս մասին նա ասել է The New York Times պարբերականին:

Ընդ որում, Քոենը նշել է, որ դերասանուհուն վճարել է սեփական գրպանից: Պարբերականին հուզող այլ հարցերին փաստաբանը չի պատասխանել:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Քոենը Դենիելսին վճարել է, որպեսզի վերջինը լռի 2006թ. Թրամփի հետ ունեցած սեռական կապի մասին:

Սակայն դրանից հետո Սպիտակ տունը հերքել է այդ տեղեկությունները: Հետագայում ինքը՝ Սթորմի Դենիելսը, նույնպես հերքել է Թրամփի հետ սեռական կապը, սակայն չի հերքել այն, որ իրեն լռելու դիմաց վճարել են:

Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար է վճարել
Թրամփի փաստաբանը խոստովանել է, որ պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար է վճարել
13161 | 2
Facebook