Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել ղազախական «Ակտոբե»-ի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պիզելին արդեն միացել է «Ակտոբե»-ին, որը Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Հիշեցնենք, որ Պիզելին արդեն հանդես է եկել «Ակտոբե»-ում՝ 2014-2015 թվականներին։