Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկից հետո միայն պատկան մարմիններն արձագանքել են Փհենչհանում առանց դահուկ մնացած հայ օլիմպիականի խնդրին

23:35, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկից հետո միայն պատկան մարմիններն արձագանքել են Փհենչհանում առանց դահուկ մնացած հայ օլիմպիականի խնդրին

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան չի ապահովել դահուկներով և դահուկային կոշիկներով։ Խնդրի մասին բարձրաձայնել է ինքը՝ մարզիկը ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում։ Բարձրացված աղմուկից հետո միայն պատկան մարմիններն սկսել են զբաղվել խնդրով։ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարվել է, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա։ ՀԱՕԿ-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով․ «Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո, կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»։

6285 | 1
Facebook