Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրիկունը հլը արի մեր յաները նստի, տես կնստե՞ս». Նուբարաշենի բնակիչը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

18:10, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Իրիկունը հլը արի մեր յաները նստի, տես կնստե՞ս». Նուբարաշենի բնակիչը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները փակել են համայնք տանող ճանապարհը՝ պահանջելով լուծել կոյուղաջրերի տարիներով չլուծված խնդիրը, որի հոտը լցվում է բնակարաններ:

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, ով բողոքավորների մոտ է, կոչ է անում հարցը բարձրացնել քաղաքապետարանի դիմաց:

«Կազմեք պատվիրակություն և վաղը 100 հոգով եկեք քաղաքապետարան: Վաղը քաղաքապետարանը շուրջ կես միլիոն դոլար մեկին նվեր է տալու, գումարները լվանալու են, թե իբր վերանորոգում են մի փոքր տարածք, որը բարեկարգ վիճակում է»,- ասաց Փոստանջյանը՝ նշելով որ Երևանը բյուջեում գումարներ ունի, բայց այն ծախսում է իր շռայլությունների համար: Բնակիչներից մեկն արձագանքեց՝ «Նորմալ փողոցները քանդում, նորից շինում են, ո՞վ չգտի»:

Նուբարաշենցիները նշեցին, որ կոյուղաջրերից տուժում է համայնքի շուրջ 5 շենք. «Լուսամուտ բացել չի լինում, ուղիղ տան մեջ ա հոտ: Իրիկունը հլը արի մեր յաները նստի, տես կնստե՞ս»,- դիմելով Փոստանջյանին ասաց նրանցից մեկը: Մեկ ուրիշն էլ գանգատվեց, որ այդ տարածքի հողն ու ջուրը թունավորված է, իսկ այդ հողում աճեցրած բերքից օգտվում են տարածքի բոլոր մեծ և փոքր բնակիչները:

5901 | 0
Facebook