Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքը վաղուց որոշված «որոշումը» կկայացնի Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո

16:00, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
«Ծառուկյան» դաշինքը վաղուց որոշված «որոշումը» կկայացնի Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո

Այսօր տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանի ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հանդիպումը: Խմբակցությունը դեռևս ձեռնպահ է մնում իր դիրքորոշման մասին որևէ բան հայտնել. ասում են՝ վերջնական որոշումը կկայացնեն, երբ Արմեն Սարգսյանը հանդիպի նաև խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Օրեր առաջ, երբ լրագրողներից մեկը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել էր՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, ԲՀԿ առաջնորդն ասել էր՝ կքննարկեն, կասեն: Իսկ երբ լրագրողը շարունակել էր՝ հարցնելով՝ ինչպե՞ս են քվեարկելու, Ծառուկյանն այսպես էր պատասխանել. «Աղջի՛կ ջան, դու որտեղի՞ց ես, կարող ա՞ Ապարանից ես...»:

MAMUL.am-ն իր «Ի՞նչ է խոսում քաղաքը» բաժնում անդրադարձել էր դաշինքի քվեարկության թեմային: Թեև խմբակցության անդամները դեռևս չեն հայտարարում` ինչպես են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, սակայն, ըստ լուրերի, հարցը վաղուց որոշված է: Տեղեկացնենք, որ առաջին փուլով ընտրվելու համար նախագահի թեկնածուին անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները միասին 65-ն են: Անհրաժեշտ է ևս 14 քվե, որն էլ, ասում են՝ կնվիրի «Ծառուկյան» դաշինքը:

4338 | 9
Facebook