Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծեծ ես ուզո՞ւմ ուտես, գնա՛ ստեղից». Ալավերդու բնակչուհին՝ Փոստանջյանին (տեսանյութ)

19:00, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
«Ծեծ ես ուզո՞ւմ ուտես, գնա՛ ստեղից». Ալավերդու բնակչուհին՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման քարոզարշավի շրջանակներում Ալավերդիում է: Քիչ առաջ, երբ Փոստանջյանը բարձրախոսը ձեռքին շրջում էր քաղաքում՝ կոչ անելով ալավերդցիներին դուրս գալ պայքարի, մսավաճառ կանանցից մեկը հորդորեց նրան հեռանալ տարածքից. «Ծեծ ես ուզո՞ւմ ուտես, գնա՛ ստեղից»,- ասաց կինը՝ դիմելով Փոստանջյանին:

«Տիկին ջան, եթե չեք ուզում լսել մեզ, մտեք ներս: Ամոթ ձեզ, ամոթ, որ կին եք ու այդպես եք խոսում: Դուք սպառնում եք մեզ...Սա հավանաբար այն ՀՀԿ-ականներից է, ով կեղծում է ընտրությունները»,- արձագանքեց ընդդիմադիր գործիչը:

21718 | 6
Facebook