Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞րն է աջ ղեկով մեքենաների սահմանափակման իրական պատճառը». Զեյնալյանը՝ փոխնախարարին

17:05, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Ո՞րն է աջ ղեկով մեքենաների սահմանափակման իրական պատճառը». Զեյնալյանը՝ փոխնախարարին

«Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավորապես (ապրիլի 1-ից մինչև հոկտեմբեր 1-ն) արգելելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանին, Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտալ Զեյնալյանը հարցրեց. «Եթե այս սահմանափակումը կատարելու նպատակն անվտանգությունն է, ապա Դուք էլ գիտեք, որ մեքենայի ձախ հայելու վրա կարելի է տեղադրել տեսախցիկ և ունենալ ավելի մեծ տեսադաշտ, քան ձախ ղեկով մեքենայի վարորդն ունի: Միևնույն ժամնանակ, աջ ղեկով մեքենաները 10 տարով ավելի թարմ են, քան ձախակողմյանները: Իրական պատճառը ո՞րն է այս ամենի»:

Փոխնախարարն ասաց, որ իրական պատճառը ճանապարհային երթևեկության մասին օրենքն է, ձախակողմյան երթևեկությունը, աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների վիճակագրությունը. «Եթե ձևափոխումները կլինեն այն մեքենաների վրա, որ արդեն իսկ շահագործվում են, խնդիր չկա»: Պատգամավորը շարունակեց. «Ճապոնիայից ներկրված աջ ղեկով մեքենաներն ավելի թարմ են ու էկոլոգիապես մաքուր, քան Եվրոպայից ներմուծված մաշված ձախակողմյանները»:

Հարցի քննարկումը շարունակվում է:

5288 | 0
Facebook