Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչի՞ց եք վախենում. որ նախագահը շատ լիազորություններ ունենալով, վաղը, մյուս օրը ձեր հիմիկվա նախագահ-վարչապետից ինչ-որ բանե՞ր կխլի». Գ. Գորգիսյան

12:45, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
«Ինչի՞ց եք վախենում. որ նախագահը շատ լիազորություններ ունենալով, վաղը, մյուս օրը ձեր հիմիկվա նախագահ-վարչապետից ինչ-որ բանե՞ր կխլի». Գ. Գորգիսյան

«Նախագահից փաստացի որոշում կայացնելու գործառույթը վերցվում է, պարոն Թովմասյան. ո՞նց եք վերաբերվում, որ Ձեր գրած սահմանադրությունը հենց հիմա ոտնահարվում է»,- այսօր ԱԺ-ում, «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը. «Եկեք նախագահի էդ ինստիտուտը հանենք և վերջացնենք, ինչի՞ց եք վախենում, վախենում եք, որ նախագահը շատ լիազորություններ ունենալով մեծ քաղաքական կշիռ ձեռք կբերի և վաղը մյուս օրը կարող է հեղաշրջո՞ւմ անել, հա՞, որ ձեր հիմիկվա նախագահ-վարչապետից ինչ-որ բանե՞ր կխլի, սրանի՞ց եք վախենում»:

Պատգամավորը շարունակեց օրինակով խոսել. «Ինչ-որ մեկը, ենթադրենք, բռնաբարության համար դատված է: Հիմա վարչապետն, ինչ-ինչ հանգամանքներից ելենելով որոշում է ներում շնորհել, քանի որ ընտրությունների ժամանակ, ենթադրենք, մեզ լավ ձայն է բերում: Կամ հակառակը՝ ներում չենք շնորհում, թեև կա խնդրագիր, որովհետև ընտրությունների ժամանակ մեզ ձայն չի բերել: Եվ սա գնում է նախագահին: Բայց նախագահը ապակուսակցական մարդ է և չպետք է կուսակցական շահերով առաջնորդվի, ուստի գտնում է, որ չի կարելի ներում շնորհել, թեև վարչապետն ինչ-որ կուսակցական շահերից ելնելով կամ 1 մլն դոլար կաշառք վերցնելով՝ գտնում է, որ պետք է ներում շնորհվի: Հիմա նախագահը պետք դիմի Սահմանադրական դատարան. կարո՞ղ եք ասել՝ ՍԴ-ն ի՞նչն է վիճարկելու, խնդրո առարկան ի՞նչն է այստեղ... Աննորմալ մոդել եք բերել, և ասում եք՝ չէ՛, նախագահը որոշում է»:

Հիշեցնենք՝ ըստ «Ներման մասին» օրենքի նախագծի, ներման առաջարկությամբ նախագահին դիմում է վարչապետը: Նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որևէ մեկին: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ նմերկայացված առաջարկին, ապա այն, միևնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա:

3452 | 0
Facebook