Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պտի որ հարցեր չլնեն». Միհրան Պողոսյանն՝ իր ներկայացրած նախագծի մասին

12:35, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Պտի որ հարցեր չլնեն». Միհրան Պողոսյանն՝ իր ներկայացրած նախագծի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել իր հեղինակած փոփոխությունները՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:

Առաջարկվում է թույլ տալ, որ 18 տարին լրացած օտարերկրյա պետությունում սովորող դպրոցականներն ավարտեն ուսումը, նոր զորակոչվեն բանակ: «Նպատակն՝ իրավական երաշխիքներ ստեղծել կրթության իրացման համար, ապա՝ նոր զինապարտ դառնալու»,- ասաց Պողոսյանը: Երբ Աժ նախագահը դիմեց պատգամավորներին՝ հարցեր տալու համար հերթագրվել, Պողոսյանը զարմացավ. «Հարցեր կա՞ն, պտի որ չլնեն հարցեր»: Հարցեր չեղան:

Հիշեցնենք՝ երբ հանձնաժողովում քննարկվում էր այս փոփոխությունը, լրագրողները հետաքրքրվել էին՝ Ձեր երեխաները դրսո՞ւմ են սովորել, որ այդպես շահագրգռված եք. «Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն դրսում... Ես նաև ձեր երեխաների համար եմ ներկայացրել. պետք չէ մասնավորեցնել: Կա 18 տարեկանը լրացած երեխաների մի զանգված, ովքեր սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են ու չավարտելով հանրակրթական հաստատությունը, խնդիր են ունենում բանակ գնալու հետ կապված: ՀՀ-ում սովորողներն էդ խնդիրը չունեն, տակետում են ստանում»,- ասել էր Միհրան Պողոսյանը:

3370 | 0
Facebook