Bloomberg գործակալությունը հայտնել է խնդիրների մասին, որոնց հետ բախվել են ռուս գործարարներն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացրած «կրեմլյան զեկույցի» պատճառով:
Ցուցակում հայտնված օլիգարխները հայտնել են գործարար շրջանակներում իրենց ընկած հեղինակության և այն մասին, որ վստահ չեն արտասահմանցիների հետ կնքված գործարքներն ավարտելու հարցում:
Ամերիկյան Financial Integrity Network ընկերությունը բոլոր բանկերին և ֆինանսական կորպորացիներին խորհուրդ է տվել զգուշավորություն ցուցաբերել ցուցակում ներառված անձանց նկատմամբ, որոնք քաղաքականապես խոցելի են և կապ ունեն կաշառակերության հետ:
Միևնույն ժամանակ, խոշոր բանկերը հատուկ վերահսկողության տակ են առել ցուցակում ներառվածների բոլոր գործարքները:
Ամերիկացի իրավաբան Էրիկ Ֆերարին գործակալությանը հայտնել է, որ ռուս օլիգարխները դեռևս օգոստոսից սկսել են «կանխարգելիչ միջոցներ» ձեռնարկել և իրենց բաժնեմասերը հանել ԱՄՆ-ից: