Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքները վնաս են հասցնում ազատ մամուլին». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

17:45, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
««Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքները վնաս են հասցնում ազատ մամուլին». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«Լրատվամիջոցների դեմ հարձակումներն, ինչպիսին է օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքները վնաս են հասցնում ազատ մամուլին, իսկ ազատ մամուլը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար»,- ասված է Twitter-ում տեղադրված ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի ծաղրանկարի առնչությամբ, որը վերաբերում էր ՊՆ կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերին, medialab.am կայքի խմբագիրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհայտ օգտատիրոջից սպառնալիք էր ստացել։

2909 | 0
Facebook