Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչ հեղափոխական և ոչ էլ սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ արմատական բարեփոխումների հասնել». Արշակ Սադոյան

18:05, կիրակի, 04 փետրվարի, 2018 թ.
«Ոչ հեղափոխական և ոչ էլ սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ արմատական բարեփոխումների հասնել». Արշակ Սադոյան

Հարգելի ֆեյսբուքահայեր
     Կարծում եմ ձեզանից շատերը կհամաձայնեն, որ առաջիկայում ոչ հեղափոխական և ոչ էլ սահմանադրական ճանապարհով հնարավոր չի լինի մեզանում արմատական բարեփոխումների հասնել և ստիպված մեր երկիրը դեռ ավելի ու ավելի է հետ գլորվելու: Այս դաժան պատկերը ավելի ահագնացող է դառնում, երբ խնդրին նայում ենք ողջ հայության կտրվածքով: Այսօր, երբ շարունակվող արտագաղթի պայմաներում Սփյուռքում բնակվող մեր ազգակիցների քանակը մոտ երեք անգամ ավելին է դարձել, քան հայաստանաբնակներինը, իսկ ազգապահպանման, մեր ջանքերի համախմբման ուղղությամբ էլ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում` կարծում եմ, որ վտանգվում է արդեն ոչ միայն Հայաստանում ապրողների, այլ ողջ Հայ ժողովրդի ապագան:
     Համոզված եմ՝ Դուք էլ եք երկար խորհել այս հարցերի մասին և եթե փրկության լուրջ ծրագիր առաջարկվի, կցանկանաք հնարվորինս օգնել, որ այն կյանքի կոչվի: Եվ քանի որ Դուք` սոցիալական ցանցերում ակտիվ ներգրավվածներդ այդ խնդրում էական դերակատարում կարող եք ունենալ, մենք որոշեցինք հատուկ դիմել Ձեզ խնդրանքով` քիչ ժամանակ ծախսել այցելել armnational.am տեղեկատվական կայքը և ծանոթանալով մեր մշակումների հետ Ձեր կարծիքը հայտնել:
     Աշխարհով մեկ նպատակային գործունեության ունակ, հեռակարգավորվող, միաձույլ ազգ կազմակերպություն ձևավորելու և այդ ճանապարհով երկիրն ու Սփյուռքը փրկելու մեր ծրագիրը սկզբից կարող է Ձեզ էլ բարդ ու անիրականալի թվալ: Բայց քանի որ համոզված ենք, որ պատկերը լրիվ կփոխվի, եթե ընկալվեն փոխշահավետ համագործակցության կազմակերպման այն պարզ սկզբունքները և հեռակառավարման արդեն իսկ առկա, այն հնարավորությունները, որ մեր ծրագրի հիմքում են դրված` որոշեցինք Ձեզ քայլ առ քայլ ներկայացնել մեր նախագիծի առանձնահատկությունները` սկսելով կայքի Սոցիոլագիական հարցումներ բաժնում տեղադրված, հիմնավորումների հետ առանչվող հարցերից: Նախատեսել ենք ամեն օր մեր աշխատանքային խմբի ղեկավար Արշակ Սադոյանի և «Համագործակցություն ևփոխօգնություն» համազգային կառույցի ֆեյսբուքյան էջում տեղադրել մեկական հարց և խնդրելով Ձեզ Ձեր էջում այդ հարցին տալով այո, ոչ կամ դժվարանում եմ պատասխանել պատասխանները, նաև Ձեր տեսկետները առանձին հայտնել տվյալ հարցի մասին:


     ՀՀ Հանրային խորհրդի աշխատանքային խմբի հանձնարարությամբ` Ա. Սադոյան

4646 | 1
Facebook