Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե գործներդ արդար է, ինչո՞ւ եք կեսգիշերին մոտ էս քայլին դիմում». Հարությունյանը՝ Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառահատման մասին

16:30, կիրակի, 04 փետրվարի, 2018 թ.
«Եթե գործներդ արդար է, ինչո՞ւ եք կեսգիշերին մոտ էս քայլին դիմում». Հարությունյանը՝ Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառահատման մասին

«Թե ինչպես կարելի է այլանդակել լավ գաղափարը, հետո էլ ասում են՝ լավն էլ նկատեք։ Եթե գործներդ արդար է, ինչո՞ւ եք կեսգիշերին մոտ էս քայլին դիմում։ Ուրբաթ Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությանը տեղեկացրել էի, որ այստեղ առանց թույլտվության ծառեր են հատում։ Դադարեցրել էին, որ խնդիրը հասկանան։ Չէէէէ, տղեքը կեսգիշերին պետք է սև գործն անեին,որ փաստի առաջ կանգնեցնեին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ի ուշ երեկոյան Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառահատում է տեղի ունեցել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները «Հետք»-ի թղթակցին հայտնել են, որ աշխատանքներ են տանում՝ ճշտելու, թե ովքեր են իրականացնում ծառահատումը և ինչ նպատակով։

Տեսանյութը՝ «Հետք»-ի
5771 | 0
Facebook