Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ է հայտնի ծառի տակ թողնված երեխայի մոր մասին և ո՞վ է ցանկանում որդեգրել փոքրիկին

14:40, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Ի՞նչ է հայտնի ծառի տակ թողնված երեխայի մոր մասին և ո՞վ է ցանկանում որդեգրել փոքրիկին

Օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ ներկայացրեց Պռոշյան գյուղում ծառի տակ թողնված նորածնի դեպքի վերաբերյալ՝ հայտնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, ով Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981թ.: Նախնական քննության տվյալներով` կինը ծննդաբերել է 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 04:00-05:00 սահմաններում, տնային պայմաններում, ինչից հետո էլ երեխային թողել է Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող այգում: Նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել: Պաշտոնական տեղեկատվությունն այս պահի դրությամբ այսքանն է:

Մամուլում, սակայն, որոշակի տեղեկություններ են շրջանառվում երեխայի մոր ու դեպքի հանգամանքների վերաբերյալ: Նշվում է, որ նա ուսուցչուհի է, և որ իր կամքին հակառակ է գնացել այդ քայլին՝ ճնշումների պատճառով: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը զերծ մնաց մանրամասներից՝ ընդգծելով, որ գործի քննությունը չի ավարտվել, բացի այդ, ամեն ինչ դեռ պարզ չէ: Գյուղապետից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ փուլում է գտնվում երեխայի որդեգրման գործընթացը: «Մինչև վարույթը չվերջանա, որևէ մեկը չի կարող որդեգրել երեխային: Պետք է սպասել»:

Նախնական տեղեկություններով՝ մեկ շաբաթ հետո դատարանը որդեգրման հաստատման կամ մերժման վերաբերյալ որոշում կկայացնի:

Նշենք, որ փոքրիկը գտնվում է Նորքի մանկատանը: Որդեգրել ցանկացողը մանկավարժ է, երկու երեխաների մայր:

13303 | 0
Facebook