Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շուրջ կես միլիոն դոլարի հերթական յուրացումը երևանցու գրպանից». «Երկիր ծիրանի» (տեսանյութ)

15:35, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
«Շուրջ կես միլիոն դոլարի հերթական յուրացումը երևանցու գրպանից». «Երկիր ծիրանի» (տեսանյութ)

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ են տարածել՝ «Շուրջ կես միլիոն դոլարի հերթական յուրացումը երևանցու գրպանից» գրառմամբ: Նրանց խոսքով՝ ավագանին առաջիկայում քննարկելու է Մոսկովյան փողոցի հիմնանորոգման հարցը. «Մոսկովյանը Երևանի համեմատաբար բարեկարգ փողոցներից է ու այստեղ որևէ բան անելն անիմաստ է, մինչդեռ Տարոն Մարգարյանն ու նրա հանցավոր թիմը պլանավորում են Երևանի բյուջեից շուրջ կես մլն դոլար տրամադրել նորոգմանը»,- հայտարարել են նրանք:

5111 | 0
Facebook