Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ

10:45, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ

Գործադիրի այսօրվա նիստում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշման նախագիծ ներկայացրեց ապրիլից հետո Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին: «Աշխարհի բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ ու միայն այն դեպքում, երբ պետք է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ, վարչապետի որոշմամբ նիստերի որոշակի մասերը կարող են անցկացվել դռնբաց: Նախատեսվում է նաև, որ վարչապետը պարտավոր է ապահովել կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հանրությանը: Նախատեսել ենք, որ կառավարության աշխատակարգ է գոյություն ունենալու, որն ընդունվելու է կառավարության կողմից»,- ասաց Հարությունյանը:

Գործադիրը հավանության արժանացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը:

Նշենք, որ մինչ օրս Կառավարության նիստերը դռնբաց են անցկացվել՝ բացառությամբ գաղտնի հարցերի քննարկման ժամանակ:

Նոր որոշումը քննադատությունների ալիք է բարձրացրել լրագրողների շրջանում, ովքեր այն գնահատում են որպես Սերժ Սարգսյանի համար ընդունված հերթական նախագիծ:

3440 | 0
Facebook