Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայազգի 3 գործարարներ հայտնվել են ԱՄՆ-ի «Կրեմլյան զեկույցի» օլիգարխների ցանկում

11:04, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
Հայազգի 3 գործարարներ հայտնվել են ԱՄՆ-ի «Կրեմլյան զեկույցի» օլիգարխների ցանկում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է ներկայացրել «Կրեմլյան զեկույցը»: Զեկույցում 210 անուն կա՝ ՌԴ 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև 96 օլիգարխներ:

Այսպես կոչված «օլիգարխների ցանկում» են հայտնվել ռուսաստանաբնակ հայազգի 3 գործարարներ՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Ռոսգոսստրախ»-ի ղեկավար Դանիլ Խաչատուրովն ու «Մագնիտ» ընկերության ղեկավար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):

Ըստ ԱՄՆ ֆիննախի՝ այսպես կոչված «օլիգարխների ցուցակը» պատժամիջոցային չէ:

Նշենք, որ փաստաթուղթը ներկայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապվեր ունեցող «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում:

10996 | 0
Facebook